Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում հյուրընկալվելիս մրցել է «Վերդերի» հետ ու 2:0 հաշվով հաղթանակ տարել բրեմենյան թիմի նկատմամբ:
Հյուրերը հաշվի մեջ առաջ են անցել միայն 52-րդ րոպեին՝ ֆրանսիացի 20-ամյա պաշտպան Դան-Աքսել Զագադայի գոլի շնորհիվ: 66-րդ րոպեին դորտմունդցիների առավելությունը կրկնապատկել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսիան» իր միավորների թիվը հասցրել է 45-ի և բարձրացել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «ՌԲ Լայպցիգին», որն այս տուրի իր հանդիպումը դեռևս չի անցկացրել: «Վերդերը» 17 միավորով շարունակում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնել: