«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բարձր է գնահատել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Կրիշտիանու Ռոնալդուն անհավատալի օրինակ է մտածելակերպի առումով: Նա ունի հինգ «Ոսկե գնդակ», նա հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, նա մեծ գումարներ ունի: Ի՞նչն է նրա մոտիվացիան:
Նա գիտի, թե ինչպես պետք է կենտրոնանա իր նպատակներին հասնելու վրա: Հաղթանակի և պարտության տարբերությունն այն է, որ հաղթանակի համար հարկավոր է ինչ-որ բան զոհաբերել և աշխատել: Սակայն Կրիշտիանուն միայնակ «Յուվենտուսից» ուժեղ չէ»,- ասել է Ալեգրին L’Equipe-ին տված հարցազրույցում: