Անգլիական «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Դիոգո Ժոտան 3 գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Էսպանյոլի» դեմ խաղում:
Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստը արդեն երկրորդ անընդմեջ խաղում դառնում է հեթ-տրիկի հեղինակ, տեղեկացնում է The Sun-ը:
Ժոտան 3 գոլ էր խփել նաև թուրքական «Բեշիքթաշին»: Նախկինում այդպիսի ցուցանիշ գրանցել էր «Շալկեի» նախկին հարձակվող Կլաս-Յան Հունտելարը, ով 2012-ին հեթ-տրիկների հեղինակ էր դարձել «Վիտորիայի» և «Տվենտեի» դեմ խաղերում: