Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա մրցաշարերին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ 2-րդ մարզիչ Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սկսել է երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանն ուղղված հավաքին մասնակցում է 23 բռնցքամարտիկ: Հաջորդ հավաքը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարին՝ Երեւանում: