I3 Ventures-ի ղեկավար Կառլոս Իբանյեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին սոց.ցանցերում ուղղված քննադատության հետ կապված սկանդալն, ու նաև այն տեղեկությունը, թե ընկերությունը զբաղվել է «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտին զրպարտելով.
«Մենք կապ չունենք Վիկտոր Ֆոնտի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Գաղափար չունենք, թե այդ տեղեկությունները որտեղից են տարածվել: Մենք զբաղվել ենք մոնիտորինգով, վերլուծությամբ, և դրա համար տարբեր գործիքներ ենք օգտագործել: Մյուս ընկերությունները կոնտենտ են ստեղծում. դա նրանց գործունեության ոլորտն է, բայց ոչ մերը»,- Իբանյեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ընկերության ղեկավարը նաև հաստատել է, որ իսկապես իրենց ընկերությանն են պատկանել սոց.ցանցերի այն էջերը, որոնցով քննադատվել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Ընդ որում, Իբանյեսը հայտարարել է, որ ընկերությունը ոչ մի ընդհանուր բան չունի ֆուտբոլիստների քննադատության հետ.
«Դա տեղի է ունեցել ֆեյսբուքում, բայց մեզ միայն դոմեյնն է պատկանել: Դա կարելի է համեմատել մեքենա ունենալու հետ, որը մեկ ուրիշն է վարում: Ես եմ կրում այդ էջերի համար պատասխանատվությունը, բայց ոչ այն ամենի համար, ինչ այնտեղ գրվել է»,- ավելացրել է Իբանյեսը: