ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ակումբի ռեկորդ է սահմանել՝ եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով:
Իտալացու համար ռեկորդային է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բորուսիայի» հետ առաջին խաղը: Վերատին ՊՍԺ-ի կազմում եվրագավաթային իր 58-րդ հանդիպումն է անցկացնում՝ շրջանցելով Պոլ Լե Գուենին (57):
Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին «Պեսկարայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա իտալացին Ֆրանսիայի առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: