«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին՝ Laureus-ի կողմից «Տարվա մարզիկ» մրցանակը ստանալուց հետո, որը նա կիսել է «Ֆորմուլա 1»-ի աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Անհատական մրցանակները հնարավոր չէ ստանալ առանց իմ թիմակիցների, ընտանիքի, ընկերներիս և ինձ հետևող բոլոր մարդկանց օգնության և աշխատանքի: Շատ շնորհակալություն բոլորին, ինչպես նաև Laureus-ին»,- գրել է Մեսսին Instagram-ում: