«Ռոմայի» դարպասապահ Դանիել Ֆուսատոն ըդգրկվել է թիմի հայտացուցակում Եվրոպա լիգայի ՝ «Գենտի» հետ 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումներին մասնակցելու համար:
Հռոմեական ակումբի մարզչական շտաբը հայտում ընդգրկել է Ֆուսատոյին ՝ կապված թիմի երկրորդ դարպասապահ Անտոնիո Միրանտեի վնասվածքի հետ: 36-ամյա դարպասապահը մոտ ժամանակներս չի հասցնի ապաքինվել լուրջ վնասվածքից:
Ֆուսատոն «Ռոմա» է տեղափոխվել 2018-ի ամռանը «Պալմեյրասից», բայց դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել հռոմեական ակումբի կազմում:
«Ռոմա» – «Գենտ» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին և կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ատալանտայի» հաղթանակը գնահատում է 1,44 գործակցով, «Ռոմայի» հաղթանակը ՝ 7, իսկ ոչ ոքին՝ 4,8: