Գերմանական «ՌԲ Լայպցիգի» գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը հայտարարել է, որ թիմի հարձակվող Տիմո Վերները չի պատրաստվում լքել ակումբը, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Շատ ենք լսում այն մասին, որ Տիմոն հեռանալու է մեր թիմից: Ես ամեն օր հետևում եմ նրա մարզումներին և կարող եմ ասել՝ նա երջանիկ է այս ակումբում:
Որոշ մարդիկ սուտ լուրեր են տարածում և մյուսները անմիջապես հավատում են դրան: Վերները չի լսում այդ ամենը: Նա շարունակում է քրտնաջան մարզվել և արդյունավետ խաղ ցուցադրել»,- ասել է Սինցլաֆը:
Հիշեցնենք, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Վերները անցկացրել է 22 հանդիպում և դարձել՝ 20 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: