«Նոան» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում հերթական ընկերական խաղն է անցկացրել` մրցելով ղազախական «Կայսարի» հետ:
Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի` 4:1 հաշվով հաղթանակով:
«Նոայի» բոլոր 4 գոլերը խփվել են առաջին կեսում. իրենց ակտիվում գոլեր են գրանցել ռուս կիսապաշտպան Պավել Դեոբալդը, ռուս պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը, ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը և լիտվացի հարձակվող Ռոկաս Կրուշնաուսկասը:
Հիշեցնենք` «Կայսարը» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի նախկին թիմն է: Նախորդ տարի թիմը դարձել է Ղազախստանի գավաթակիր: