Անթալյայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում Վանաձորի «Լոռին» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը։
Վանաձորյան ակումբը 0-1 հաշվով զիջել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմին։
Հաջորդ հանդիպումը «Լոռին» կանցկացնի փետրվարի 16-ին։ Մրցակիցը կլինի Դանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրեմադ Ամագերը»։