Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հնարավոր նշանակումը «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Բոլորս գիտենք, որ իտալական խաղաոճը շատ բացասական է, ծայրաստիճան պաշտպանողական: Նրանց միշտ բավարարել է 1:0 հաշիվը, և Գվարդիոլան ամբողջովին կփոխի դա: Ուր էլ որ գա, նա ամենուր պարտադրում է իր ոճը, իսկ մնացածները փորձում են հնարավորինս կրկնել նրա հետևից: Գվարդիոլան կփոխի «Յուվենտուսը» և նրա խաղը»,- մեջբերում է Էլարդայսին Talksport-ը։