«Բարսելոնայում» կադրային խնդիրները շարունակվում են։
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն այսօրվա մարզմանը մասնակցել է անհատական ծրագրով։ Սպասվում է, որ հինգշաբթի Պիկեն կկարողանա վերադառնալ ընդհանուր խումբ։
Խնդիր ունի նաև Սամուել Ումտիտին։ Ֆրանսիացի պաշտպանը դարձյալ անհարմարություններ է զգում ծնկի հատվածում, ինչը կարող է վատ անդրադառնալ ֆուտբոլիստի վրա։
Հավելենք, որ Լա լիգայի 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղին չի կարողանա մասնակցել նաև կենտրոնական մյուս պաշտպանը՝ Կլեման Լանգլեն, ով որակազրկված է։