Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմում աշխատելու տարիների մասին։
««Արսենալը» ակումբ էր, որը երկու տարի լավ վիճակում չէր, երբ ես ժամանեցի։ Մենք դադարեցրինք այդ անկումն ու սկսեցինք ակումբի վերակառուցման գործընթացը։ Հասանք Եվրոպա լիգայի եզրափակիչ ու ԱՊԼ-ում զբաղեցրինք հինգերորդ տեղը՝ հետ մնալով «Տոտենհեմից» ընդամենը մեկ միավորով։
Ամռանը մենք կորցրինք չորս ավագների՝ Կոսելնիին, Չեխին, Ռեմսիին և Մոնրեալին։ Նրանք անհատականություններ էին, որոնց կարիքը մենք զգում էինք այս մրցաշրջանի մեկնարկում։ Փոխարենը թիմի մի շարք աստղեր սկսեցին պահանջել ավելին, քան տալիս են ակումբին»,-Էմերիի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում Ունաի Էմերին հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինեց Ֆրեդրիկ Յունգբերգը, իսկ հետո՝ Միկել Արտետան։