ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Ֆրանսիական մամուլը:
Աղբյուրի հաղորդմամբ, տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը կապտանռնագույնները դիմել են ՊՍԺ-ին՝ Կավանիին ձեռք բերելու ակնկալիքով, սակայն ուրուգվայցին չի համաձայնել՝ պայմանագրի կարճաժամկետ լինելու պատճառով: 32-ամյա հարձակվողը հույս ունի ամռանը տեղափոխվել Մադրիդ:
Ակումբային մակարդակով Կավանին այս մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ: