Երևանի «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում:
Ալեքսանդր Գրիգորյանի թիմը այսօր առաջին ընկերական հանդիպումը անցկացրեց՝ մրցելով ռուսական «Ուֆայի» հետ: Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հավելենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսում Արսեն Բեգլարյանը կարողացել է հետ մղել մրցակցի 11-մետրանոց հարվածը:
«Ուֆան» ՌՊԼ-ի այս առաջնությունում վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: