«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ասել է, որ «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրգիլ վան Դեյկը Անգլիայի Պրեմիեր լիգայում տարվա խաղացողի տիտղոսի հավակնորդ չէ․
«Կարծում եմ, որ նա, անկասկած, աշխարհի լավագույն պաշտպանն է, աշխարհի այժմյան լավագույն կենտրոնականը: Նա կստանա իմ քվեն որպես լավագույն պաշտպան, լավագույն կենտրոնական պաշտպան, բայց չի ստանա որպես տարվա խաղացող: Ըստ իս, մի քանի այլ խաղացողներ են հավակնում այս մրցանակին», — մեջբերում է Ֆերդինանդին Mirror-ը: