Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին խոսել է իր հասցեին հնչած քննադատությունների մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Հասկանում եմ, որ սխալներ եմ թույլ տվել: Կարող եմ ընդունել կոշտ քննադատությունը, բայց վիրավորանքները՝ երբեք:
Ես շատ հարմար թիրախ եմ: Ինձ պատրաստ են մեղադրել պարտության համար նույնիսկ այն դեպքում, երբ խաղադաշտում չեմ»,- ասել է գերմանացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» երկրպագուները դժգոհ են Մուստաֆիի խաղից և հանդիպումների ընթացքում սուլում են գերմանացուն:
Հավելենք, որ Մուստաֆիի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»: