«Պորտլանդը» NBA-ի կանոնավոր առաջնության խաղում պարտության մատնեց «Հյուսթոնին» 125:112 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Ռոքեթսի» բասկետբոլիստ Ռասսել Ուեսթրբուքն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 39 միավոր և 10 խափանում: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը վաստակեց 18 միավոր:
«Պորտլանդի» կազմում Դեմիեն Լիլարդը ձևակերպեց իր առաջին թրիփլ-դաբլը կարիերայում ՝ 36 միավոր, 10 խափանում և 11 փոխանցում: