«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է իր թիմի՝ 7:0 հաշվով տարած հաղթանակը «Տորինոյի» դեմ Ա Սերիայի 21-րդ տուրում:
«Եթե մենք միշտ այդպես խաղայինք, մրցաշարային աղյուսակի առաջին տեղում կլինեինք: Դժբախտաբար, լինում են ժամանակներ, երբ մենք դանդաղում ենք ֆիզիկապես կամ հոգեպես, և հենց դրա պատճառով ենք միավոր կորցնում:
Սակայն երբեմն մենք հրաշալի կատարումներով ենք հանդես գալիս մեծ ակումբների դեմ: Օրինակ, եթե Լուիս Մուրիելը «Ինտերի» դարպասը գրավեր տուգանայինից, և ոչ թե այսօր, ապա ավելի լավ կլիներ:
Մենք չենք մտածում «Վալենսիայի» հետ խաղի մասին: Նա նույնպես վերելքներ ու անկումներ ունի, իսկ այսօր նա հաղթեց «Բարսելոնային»: Ակնհայտ է, որ այս խաղը կգրավի շատ մարդկանց ուշադրությունը, երկրպագուները սպասում են դրան: Բայց նախ, մենք պետք է մտածենք մի քանի խաղերի մասին, որոնք նախորդում են ՉԼ-ի այդ խաղին»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն։