«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
Sky Sports-ը մանրամասներ է հատնել սպասվող տեղափոխությունից: Ըստ աղբյուրի՝ դանիացու տրանսֆերի համար միլանյան ակումբը կվճարի 20 միլիոն եվրո: Էրիկսենը նոր ակումբի հետ 4.5 տարվա պայմանագիր կստորագրի:
Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստը շաբաթական 300 հազար եվրո աշխատավարս կստանա:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Էրիկսենը 20 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: