«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր ու ակումբի նպատակների մասին․
«Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր հնարավոր տիտղոսները, բայց միանշանակ է, որ բոլորն էլ ցանկանում են հաղթել ՉԼ-ի գավաթի խաղարկությունում։
Կաշխատեմ զգույշ լինել արտահայտություններիս մեջ, բայց ակնառու է, որ ՉԼ-ի գավաթը մրցանակ է, որը բոլորն են ցանկանում նվաճել։
Ես նախապատվությունը տալիս եմ ՉԼ-ի գավաթը նվաճելուն, բայց մենք ցանկանում ենք հաղթել նաև Լա լիգայում և գավաթի խաղարկությունում»,-ասել է դե Յոնգը։