Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Լիվերպուլի» խաղից հետո, թիմի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կիսեց իր կարծիքը «կարմիրների»` «գայլերի» նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ.
«Վաղուց պարզ էր, որ այս խաղը հեշտ չի լինի «Լիվերպուլի» համար: «Վուլվհերեմփթոնը» մեծ դժվարություններ ստեղծեց մերսիսայդցիների համար: Մենք տեսանք, թե որքան լավն է «գայլերի» թիմը:
Սակայն «Լիվերպուլը», ինչպես միշտ, հաղթելու տարբերակ գտավ»,- մեջբերում է Օուենին Premierleague.com-ը: