15-ամյա ամերիկուհի թենիսիստ Կոկո Գաուֆը մեկնաբանել է Նաոմի Օսակայի նկատմամբ տարած հաղթանակը ԱՕ-ի երրորդ շրջանում։
«Նաոմին շատ մրցակիցներից ավելի արագ է խաղում, բայց ես պատրաստ էի դրան։ Նյու Յորքում ամեն ինչ դեռ նոր էր, բայց ես շատ եմ աշխատել ձմռանը, ու դուք կարող եք տեսնել արդյունքը։
US Open-ը շատ է փոխել ինձ։ Այնտեղ ես չէի կարողանում դիմանալ մամուլի ճնշմանը, իսկ հիմա խաղում եմ իմ հաճույքի համար»,-Գաուֆի խոսքերն է մեջբերում մրցաշարի մամուլի ծառայությունը։
Կոկո Գաուֆը երրորդ շրջանում երկու սեթում հաղթել էր Նաոմի Օսակային։