Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գովաբանել է իր թիմակից Մաուրո Իկարդիին, ով վարձավճարով է հանդես գալիս ֆրանսիական ակումբում, հաղորդում է Gazetta dello Sport-ը:
Մաուրոն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է և ես շատ ուրախ եմ, որ նա մեր թիմում է:
Իկարդին կարող է գոլեր խփել ցանկացած դիրքից: Տղաները արդեն հարամարվել են նրա խաղաոճին:
Լավ կլիներ, եթե նա հիմնական պայմանագիր ստորագրեր ՊՍԺ-ի հետ»,- ասել է Մբապեն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Իկարդիին վարձակալեց Միլանի «Ինտերից»: Լիգա 1-ի այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում և խփել՝ 17 գնդակ: