Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում կայացավ «Նապոլի» – «Լացիո» հանդիպումը։
Խաղի արդեն երկրորդ րոպեին տանտերերին առաջ մղեց Լորենսո Ինսինյեն։ Տպավորիչ անցումից հետո Ինսինյեն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել հռոմեական ակումբի առաջատար Չիրո Իմոբիլեն։
Այսպիսով, «Նապոլի» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Միլանի «Ինտերին»: