Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցավ ամենասկզբունքային հանդիպումներից մեկը:
«Լիվերպուլն» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին» ու կար հնարավորություն՝ օգտվելու «Լեսթերի» ու «Սիթիի» սայթաքումներից:
Կլոպի տղաները ունենալով մեծ առավելություն՝ հաղթեցին 2-0 հաշվով: Հաղթական գոլը խփեց Վիրջիլ վան Դեյքը: Երկրորդ գոլը 93-րդ րոպեին խփեց Մուհամեդ Սալահը:
«Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 64-ի ու գերիշխում է ԱՊԼ-ում, իսկ Սուլշերի թիմը 34 միավորով 5-րդն է: Կորցրած միավորներով Կլոպի թիմը Գվարդիոլայի «Սիթիին» գերազանցում է 19 միավորով: