Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունեց «Այնտրախտին» (1:2)։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 18-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բաս Դոստը:
Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին տանտերը հավասարեցրին հաշիվը: Անկյունային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ Կոստաս Ստաֆիլայիդիսը:
Սակայն, «Այնտրախտը» շարունակեց ճնշում գործադրել և 62-րդ րոպեին Թիմոտի Չանդլերը խփեց իր թիմի համար հաղթական գնդակը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին:
Այսպիսով, «Հոֆենհայմը» իր ակտիվում ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Այնտրախտը» ՝ 21 միավորով, 11-րդ հորիզոնականում է: