Ավտրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը նշել է, թե ինչը կխոխեր թենիսում։
«Ես երաժշտություն կմիացների խաղարկումներից հետո, ինչպես նաև դաշտերի փոփոխման ժամանակ։
Կանեի այնպես, որ այստեղ ավելի շատ մրցակցություն լիներ։ Անհավանական էր, թե ինչպես էին մարդիկ սպասում իմ ու Նադալի մրցավեճին Ուիմբլդոնում։ Դա նման էր բռնցքամարտի մենամարտի։ Բայց երևի թե պետք չէ ինձ նման լիազորություններ տալ, քանի որ ես շատ բան կփոխեի այս խաղում»,-ասել է Նիկը Ջոն Մաքենրոյի հետ զրույցում Wide World of Sport-ի եթերում։
Նշենք, որ Ուիմբլդոն-2019-ի երկորդ շրջանի խաղում Նադալը չորս սեթում հաղթեց Կիրիոսին։