Սերենա Ուիլյամսի և Կարոլինա Վոզնյացկիի թիմերի միջև` Մելբուրնում կայացած բարեգործական խաղի ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Daily Express-ը:
Իսպանացի Ռաֆայել Նադալը, որը զուգախաղ է անցկացրել սերբ Նովակ Ջոկովիչի հետ, թիմակցի մատուցումից առաջ նրան միջնամատ է ցույց տվել:
Խաղից հետո նախկին թենիսիստ Թոդ Վուդբրիջը դիմել է Ջոկովիչին և ասել. «Նադալը վաղուց էր ցանկանում դա անել` հաշվի առնելով ձեր արդյունքներն ու այն, որ նախորդ շաբաթ դու հաղթեցիր նրան»:
Ջոկովիչը ծիծաղել է և բացատրել իսպանացու ժեստը. «Կարծում եմ` դու շատ ես խաղացել զուգախաղում, ու հասկանում ես, որ թիմակցին տված ազդանշանները ինքնստինքյան են ստացվում: Բայց ժեստն իսկապես սարսափելի է թվում»: