Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը նոր պայմանագիր է ստորագրել անգլիական թիմի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այն նախատեսված է մինչև 2025 թվականը:
Հիշեցնենք, որ Ջեյմսը «Չելսիի» սան է և 6 տարեկանից հանդես է գալիս այս ակումբում:
ԱՊԼ-ի այս առաջնությունում նա մասնակցել է 11 հանդիպման: