ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակումբի ղեկավարությանը խնդրել է չվաճառել հարձակվող Էդինսոն Կավանիին, տեղեկացնում է Sport Bild-ը:
Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը գործադրի բոլոր ջանքերը 32-ամյա ֆուտբոլիստին թիմում պահելու համար:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում է բանակցել Կավանիի տրանսֆերի շուրջ:
Իսպանական ակումբը պատրաստ է 10 մլն եվրո վճարել այս տեղափոխության համար , սակայն, ֆրանսիական ակումբը ցանկանում է 30 մլն եվրո ստանալ:
Ֆրանսիայի այս մրցաշրջանում ուրուգվայցին անցկացրել է 9 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի հեղինակ: