Հարի Քեյնի վնասվածքը գլուխկոտրուկ է առաջացրել Լոնդոնի «Տոտենհեմում»:
Մոուրինյոն ցանկանում է երկու հարձակվողական ոճի ֆուտբոլիստ ձեռք բերել՝ կապված Քեյնի վնասվածքի ու Էրիկսենի հնարավոր հեռանալու հետ:
Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում են Էդինսոն Կավանին, Կշիշտոֆ Պիոնտեկը, Ֆերնանդո Լյորենտեն ու Քրիստիան Բենտեկեն, բայց ոչ մեկի հետ բանակցություններ սկսված չեն:
Հիշեցնենք, որ Քեյնը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-5 ամիս: