«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հնարավոր հրաժարականի վերաբերյալ:
«Բարսելոնան» հատուկ տեղ է, որտեղ պարզապես չեմպիոնություն նվաճելը բավարար չէ: Ցավում եմ Վալվերդեի համար, նա արժանի չէ դրան:
Հուսով եմ, որ իրավիճակը շուտով կլուծվի: Ես դա ցանկանում եմ որպես ակումբի անդամ»,- մեջբերում է կատալոնացի մասնագետին Marca-ն։