Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բաց կթողնի «Սևիլիայի» դեմ Լա լիգայի առաջիկա տուրի շրջանակում կայանալիք հանդիպումը, գրում է Marca-ն։
Վալվերդեի կոպիտ խախտումն ու կարմիր քարտը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի ուրուգվայցի ֆուտբոլիստը երկու խաղով որակազրկվի։ Այս հարցը ներկա փուլում դեռևս քննարկման մեջ է ։
Հիշեցնենք, որ Վալվերդեն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչի լրացուցիչ երկրորդ խաղակեսի վերջնամասում Ալվարո Մորատայի դեմ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ էր ստացել։ Վալվերդեն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Լա լիգայում «Ռեալի» առաջիկա երկու մրցակիցներն են «Սևիլիան» և «Վալյադոլիդը»։