Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Իսպանիայի սուպերգավաթում թիմի հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։
«Մենք ժամանել էինք այս մրցաշարին առանց մեր կազմի երեք նշանակալի ֆուտբոլիստների՝ Ազարի, Բենզեմայի ու Բեյլի։ Զիդանը կարողացավ հավաքել թիմին, որը նվաճեց տիտղոսը։
Ես կարծում եմ, որ թիմը ճիշտ ուղղու վրա է գտնվում ճգնաժամից հետո։ Թիմում նոր ֆուտբոլիստներ են հայտնվել, ովքեր կազմին վստահություն են տվել»,-Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում «Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։