Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը խոսել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի տրանսֆերի մասին.
«Հոլանդը շատ բաց մարդ է ու նրա համար թիմին ադապտացվելը շատ հեշտ կլինի: Հիմա նրա գլխավոր խնդիրը մարզավիճակ հավաքելն է: Նա թիմին կհաղորդի նոր թարմություն: Կարծում եմ՝ Լևանդովսկիից հետո «Բորուսիան» նման կարգի հարձակվող չի ունեցել: Մենք պետք է կարողանանք նրա ուժեղ կողմերն օգտագործել»,-ասել է Ռոյսը:
Հիշեցնենք, որ Հոլանդը «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվեց գերմանական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում Հոլանդը դարձել է 28 գոլի հեղինակ: