Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ռուսաստանի հավաքականին առաջին հաղթանակն է պարգևել Սիդնեյում ընթացող ATP CUP-ի քառորդ եզրափակչի` Արգենտինայի հետ խաղում:
Խաչանովը հաղթել է Գիդո Պելյային 6:2, 7:6 (7:4): Հանդիպումը 1 ժամ 39 րոպե է տևել:
Ռուսաստանի երկրորդ ռակետը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և հնարավոր 5 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը: Նրա մրցակցի ակտիվում 3 էյս կա, 4 կրկնակի սխալ և 1 բրեյք:
Երկրորդ խաղում կմրցեն Դանիլ Մեդվեդևը և Դիեգո Շվարցմանը: Արգենտինացու հաղթանակի դեպքում կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկվի զուգախաղում:
Ռուսաստան-Արգենտինա խաղի հաղթողը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի կա ՛մ Սերբիայի, կա ՛մ Կանադայի հետ: ATP CUP-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ է անցկացվում: Մրցաշարը կավարտվի հունվարի 12-ին: