Սաուդյան Արաբիայում մեկնարկեց ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։
Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Վալենսիան» ուժերն էր չափում Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին։ «Արքայական» ակումբին առաջ մղեց Տոնի Կրոսը, ով Խայմե Դոմենեկի դարպասը գնդակն ուղարկեց անկյունայինից կատարած ուղիղ հարվածով։
Մինչ ընդմիջման գնալը «սպիտակները» կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Աչքի ընկավ Իսկոն։ Երկրորդ կեսում հաշիվը խոշոր դարձավ։ Գերազանց գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Դանի Պարեխոն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։ «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով։
Այսպիսով, «Ռեալը» նվաճում է եզրափակչի ուղեգիր։ Հունվարի 12-ին Զինեդին Զիդանի թիմը Իսպանիայի սուպերգավաթի համար կպայքարի «Բարսելոնա» — «Աթլետիկո» զույգի հաղթոնի հետ։