«Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պիոնտեկը, Զլատան Իբրահիմովիչի վերադառնալուց հետո, կարող է փոխել ակումբը:
24-ամյա ֆուտբոլիստն ու ակումբը այս հարցի շուրջ տարաձայնություններ չունեն: Եթե «Միլանը» կարողանա ֆուտբոլիստին վաճառել 32 մլն եվրոյի դիմաց, ապա ֆինանսական կորուստ չի կրի:
Լեհ հարձակվողի ծառայությունները հետաքրքրում են անգլիական «Վեսթ Հեմին» ու «Ասթոն Վիլային», ինչպես նաև գերմանական «Բայերին»: