Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Kicker-ը:
Հարցումը անցկացվել է Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում:
Լեհ հարձակվողի օգտին են քվեարկել հարցվածների 44,7 տոկոսը: Հավելենք, որ «Բավարիայի» հարձակվողը արդեն երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին:
Երկրորդ հորիզոնականում է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները (14,6%), իսկ երկրորդում՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն (14,6%):
Հիշեցնենք, որ Լևանդովսկին Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 19 գոլի հեղինակ: