«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի մասին։
«Ձանիոլոն տակտիկապես այդքան էլ ճիշտ չէր մտածում, բայց հիմա նա առավել հաճախ է հայտնվում նպաստավոր դիրքերում։ Չնայած նա դեռևս պետք է կարողանա ճիշտ որոշումներ կայացնել խաղադաշտում։
Նա մեծ տաղանդ ունի։ Իմ կարծիքով՝ նա կարող է դառնալ լավագույն ֆուտբոլիստը Իտալիայում»,-Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
20-ամյա Ձանիոլոն ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։