«Գենգամը» հայտնել է թիմի ֆուտբոլիստ Նաթայել Ժուլանի մահվան մասին։
Նշվում է, որ 23-ամյա ֆրանսիացին ավտովթարի է ենթարկվել թիմի մարզումից տուն վերադառնալիս։
Ժուլանը 2018 թվականին «Հավրից» է տեղափոխվել «Գենգամ», նախորդ տարի վարձավճարով հանդես է եկել «Վալենսիենում»։