«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (0-1) ստացած դեղին քարտի մասին։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հակառակորդի տեխնիկական գոտում նայել էր «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի նոթատետրին։
«Ես կոպիտ էի, բայց կոպիտ էի հիմարի հետ։ Ես արժանի էի դեղին քարտի։ Ես վատ խոսքերով հաղորդակցվեցի այդ տղաների հետ («Սաութհեմփթոնի» մարզիչների/խմբ․)»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մոուրինյուն խոսել է նաև Նդոմբելեի ու Քեյնի վնասվածքների մասին․
«Չգիտեմ Նդոմբելեի մասին։ Թվում է՝ նրա մոտ արդեն 10-րդ վնասվածքն է մրցաշրջանում։ Վնասվածքները խանգարում են նրան խաղալ։
Քեյնը խաղում է միշտ։ Նրա վնասվածքը կարող է լուրջ լինել, կամ էլ ոչ։ Բայց հաստատ նա դուրս է մնացել ինչ-որ ժամանակով»։