«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղին: «Զինագործները» խաղի ընթացքում առաջ էին հաշվի մեջ, բայց խաղավարտին 2 գոլ բաց թողեցին ու պարտվեցինք:
«Արդյունքը շատ դաժան էր: Դաժան էր այն, թե մենք ինչպես պարտվեցինք: Կարծում եմ՝ առաջին կեսում դրական շատ բաներ կային: Բայց այն, թե մենք ինչպես գոլ բաց թողեցինք, հաճելի չէր:
Ժորժինիոյի հնարավոր հեռացո՞ւմը. կարծում եմ՝ այնտեղ ամեն ինչ ակնայտ էր:
Առաջին կեսում մենք ավելի լավն էինք, քան մրցակիցը: Բայց հետո սկսեցինք շատ խորքից պաշտպանվել, այդ իսկ պատճառով խնդիրների առաջ կանգնեցինք: Ի՞նչ կարող ենք փոխել. պետք է ավելի կայուն խաղանք: Այնպես անենք, որ խաղի ընթացքում հաջող դրվագներն ավելի երկար լինեն»,- ասել է Արտետան Sky Sports-ի եթերում: