«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կնոջ՝ Շակիրայի, և երեխաների հետ ներկա է գտնվել NBA-ի կանոնավոր առաջնության՝ «Մայամի Հիթ» և «Ինդիանա Պեյսերս» թիմերի միջև խաղին:
Այդ խաղում հաղթել է «Մայամին»՝ 113:112 հաշվով:
🏀 Gerard Piqué and Shakira were in Miami with their children and attended the @Pacers — @MiamiHEAT game at the AmericanAirlines Arena last night #HEATTwitter (via @NBAspain) pic.twitter.com/Jn0vMKrtjR
— FC Barcelona Fl 🎗️ (@FCBarcelonaFl) 28 декабря 2019 г.
32-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է: 2004 թվականին նա հեռացավ ակումբից ու տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 5.25 մլն եվրոյի դիմաց: 4 տարի անց կատալոնական ակումբը վերադարձրեց ֆուտբոլիստին՝ նրա համար 5 մլն եվրո վճարելով:
Ընթացիկ մրցաշրջանում Պիկեն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: