«Բարսելոնան» մեծ ջանքեր է գործադրում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սեսիին գնելու համար, հաղորդում է Tuttosport-ը:
Կատալոնական ակումբի ղեկավարները մի քանի հանդիպում են ունեցել Սենսիի մտերիմների հետ՝ փորձելով ստանալ իտալացի ֆուտբոլիստի համաձայնությունը:
Նշվում է, որ «Ինտերը» չի ցանկանում վաճառել իր առաջատարներից մեկին և ամեն ինչ անում է, որ այդ տրանսֆերը չկայանա:
Այդուհանդերձ, «Բարսելոնայում» վստահ են, որ կկարողանան այս ձմեռային տրանսֆարային պատուհանի ընթացքում իրականացնել Սենսիի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Սենսին Իտալիայի այս առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի հեղինակ: