Հոլանդիայի ներքին առաջնության 18-րդ տուրում առաջատար «Այաքսը» 6-1 հաշվով առավելության հասավ «Դեն Հագի» նկատմամբ:
Գոլերը խփեցին Տադիչը, վան դե Բեկը, Տրաուրեն, Զիեշը, Գրավենբերչը, Էկելենկամպը: Հյուրերից պատասխանեց Գուսենսը: «Այաքսը» 44 միավորով միանձնյա առաջատար է:
Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը վերջին 3 խաղում պարտվել էր: