Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հիվանդանոցում այցելել է իր մարզիչ Ուլի Վեգներին: 39-ամյա բռնցքամարտիկը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել գերմանացի մասնագետի հետ՝ առողջություն մաղթելով նրան:
«Սիրում եմ քեզ Ուլի: Դու աշխարհի լավագույն մարզիչն ես: Հիվանդությունը անպայման կնահանջի»,- գրել է բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը իր վերջին մենամարտը անցկացրել է Պատրիկ Նիլսենի հետ՝ միավորների տարբերությամբ հաղթանակ տանելով դանիացու նկատմամբ: Նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: