Ուրուգվայի և Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Ռեկոբան գտնում է, որ Էդիսոն Կավանին պետք է փոխի ակումբը, տեղեկացնում է Mundo de Sport-ը:
«Կավանին հաճույք չի ստանում ֆուտբոլից: Նա իսկական գոլահար է և չի կարող «փայլեցնել» պահեստայինների նստարանը: Էդիսոնին նոր մարտահրավեր է անհրաժեշտ:
Ես նրան խորհուրդ կտամ տեղափոխվել Իտալիա: Կավանին ծանոթ է այդ առաջնությանը և կարող է նոր էջ սկսել իր կարիերայում»,- նշել է ՈՒրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Կավանին կարիերան կարող է շարունակել Բրազիլիայում: